Վաճառվում է 3 սենյականոց բնակարան ստորգետնյա ավտոկայանատեղով Դավթաշեն համայնքում, Սասնա Ծռեր, թիվ 2 շենքում: Բնակարանը գտնվում է 20 հարկանի նորակառույց շենքի 4 հարկում, իսկ ավտոկայանատեղին տեղակայված է ստորգետնյա 1 հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը` 92,4 քմ. է: Առաստաղի բարձրությունը` 3մ: Դիտարկվող շենքը գտնվում է Երևան քաղաքի բնակլիմայական լավագույն գոտում և էկոլոգիապես ամենանամաքուր թաղամասերից մեկում, Հրազդանի կիրճի և Դավթաշեն կամրջի հարևանությամբ: Տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածները` հասարակական սպասարկման օբյեկտներ, կրթական հաստատություններ, տրանպսրտային հանգույցներ և անհրաժեշտ ինժեներական ցանցեր: Շենքի բակը բարեկարգ է, առկա են կանաչապատ տարածքներ, խաղահրապարակ, հանգստի գոտի, ստրոգետնյա ավտոլվացման կետ և բացօդյա ավտոկայանատեղի: Քաղաքաշինական նորմերին համապատասխանող տեղադիրքը, յուրահատուկ ճարտարապետական հորինվածքը, արդյունավետ ծավալահատակածային լուծումները ապահովում են շենքում բնակվելու հարմարավետությունը: Շենքը կառուցված է ժամանակակից շինարական նորմերին համապատասխան, արդի տեխնոլոգիաների և համակարգերի կիրառմամբ, ինչը ապահովում է բարձր աստիճանի սեյսմակայունություն և անվտանգություն: Կառույցը համալրված է բոլոր անհրաժեշտ ինժեներական ցանցերով և կոմունալ համակարգերով, առկա է կենտրոնացված ջեռուցում և շուրջօրյա ջրամատկարարում: Շենքում տեղադրված է երկու բարձրակարգ վերելակ: Շքամուտքերը, աստիճանաշարերի և միջանցքների հարդարանքը իրականացված են բարձրորակ շինանյութով: Շենքի սպասարկման ծառայությունը ապահովում է՝ անվտանգություն, լուսավորություն, աղբահանություն, ընդհանուր օգտագրծման տարածների մաքրություն, ընթացիկ նորոգում և կանաչապատում: Բնակարանի կողմնորոշումը ապահովում է գերազանց լուսավորություն, գեղեցիկ տեսարան դեպի մերձակա տարածքներ և Մասիս լեռ: Բնակարանը ներառում է նախասրահ (5քմ.), հյուրասենյակ-խոհանոց (45.9քմ.), երկու ննջարան (20.4քմ., 12.4քմ.), սան. հանգույց–լոգարան (5քմ.), բաց պատշգամբ (3.4քմ) և խորդանոց (0.7քմ): Բնակարանի ներքին հարդարանքը բարձրակարգ է, իրականացված յուրահատուկ դիզայներական լուծումներով, բարձրորակ շինանյութերի և հարդարման տարրերի կիրառմամբ: Սան. հանգույց - լոգարանը նույնպես հարդարված է բարձրորակ նյութերով, տեղադրված է որակյալ սան. տեխնիկա: Խոհանոց - հյուրասենյակը համալարված է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Բնակարանի գինը ներառում է ողջ կահույքը և տեխնիկան, ինչպես նաև ավտոկայանատեղի արժեքը: