Դավթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող 12 հարկանի նորակառույց բնակելի համալիրի 3-րդ հարկում վարձով է տրվում եվրովերանորոգված և շքեղ կահավորված երեք սենյականոց արևկող բնակարան: Ընդհանուր մակերեսը կազմում է 76 քմ: Բնակարանի ներքին հարդարման համար օգտագործվել են միայն բարձրորակ շինանյութեր: Ննջարանի և հյուրասենյակի հատակը երեսպատված է կաղնու փայտե մանրահատակով, սանհանգույցը, միջանցքը և խոհանոցը ծածկված են իտալական կերամոգրանիտե սալիկներով: Մուտքի դուռը երկաթյա է՝ փայտյա երեսպատումով: Սանհանգույցը ապահովված է թանկարժեք իտալական սանտեխնիկայով, լոգարանում տեղադրված է ջակուզի: Խոհանոցը կահավորված է գեղեցիկ խոհանոցային կահույքով, հագեցած է ժամանակակից կենցաղային տեխնիկոյով: Ջեռուցումը իրականացվում է իտալական Բաքսի ֆիրմայի գազի կաթսայի միջոցով: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա և բացօթյա կայանատեղեր: հնարավոր է նաև վաճառքը ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: