Դավթաշենում` Ա. Միկոյան փողոցում վաճառվում կամ վարձակաղության է տրվում 3 սենյականոց նորակառույց լուսավոր և չբնակեցված բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը մոդեռն վերանորոգված է, ունի նրբերանգ ինտերյեր: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժե պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և կերամոգրանիտով: Ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։