Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տիգրան Պետրոսյան փողոցում` Երևան սիթի սուպերմարկետի մոտակայքում, 14 հարկանի պանելային` Բադալյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում։ Պատուհանները մասամբ փոխված են, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, միջանցքի հատակը և սանհանգույցը նոր սալիկապատված են, տեղադրված է նոր սանտեխնիկա: Անցկացված է ջեռուցման համակարգ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառ և այլն: Վաճառվում է առանց գույքի: