Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 1-ին թաղամասում՝ այգու հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով: Հնարավոր է վաճառք ողջ կահույքի հետ միասին՝ հավելավճարով։