Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ գունային լուծումներով բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Բաց պատշգամբից բացվում է քաղաքի տեսարան։