Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։