Ն. Զարյան փողոցում՝ Պրագայի այգու մոտ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 114 քմ։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումներն արված են։ Տեղադրված է երկաթե դուռ և եվրո պատուհաններ։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացած են։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։