Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում, 17 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ցանկության դեպքում կտրամադրվի մաքրուհի՝ հավելավճարով։