Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վրացական փողոցի և Կոմիտաս պողոտայի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։ Ցանկության դեպքում բնակարանը նաև կարող է վաճառվել կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ հավելավճարով։