Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 7 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն եվրովերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանանակակից կահույքով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։