Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 101 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, կան նաև ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բակում կա տարածք՝ որտեղ հնարավոր է կայանել մեքենաները։