Բնակարանը գտնվում է «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ՝ ինը հարկանի շենքի ութերորդ հարկում։ Նորովի վերանորոգված, լուսավոր և ընդարձակ բնակարան է։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ջրատար խողովակներն ու հոսանքի լարերը փոխված են։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով, տեղադրված է ջեռուցման համակարգ։ Առաստաղները ձևավորված են հետաքրքիր լուսային էֆեկտներով։ Ունի նաև ստորգետնյա կայանատեղի՝ 2 ավտոմեքենայի համար նախատեսված։ Պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի շրջակայքը։ Բնակարանը ունի երկու սանհանգույց։ Մոտակայքում՝ զանազան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, այլ կենտրոններ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։