Մամիկոնյանց փողոցում՝ Գենացվալե պանդոկի ետնամասում, վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց՝ 78 քմ մակերեսով արևկող բնակարան, որը գտնվում է Բադալյան նախագծով 14 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը պետական վիճակում է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հատակը պատված է մանրահատակով: Բնակարանում կա 2 փակ տնտեսական պատշգամբ, 2 խորդանոց: Սանհանգույցն ու լոգասենյակը առանձին են՝ սալիկապատված: Բնակարանի վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: Ինչպես նաև վաճառվում է ավտոտնակ՝ 36 քմ մակերեսով, որի գինը կարժենա 30.000 $: Հնարավոր է նաև մասնակի վաճառք յուրաքանչյուր 18 քմ -ի համար 15000 $: