Կոմիտասի պողոտայում վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 67 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից ոճով կապիտալ վերանորոգված է և քիչ բնակեցված: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է բարձրակարգ լամինատով: Ինտերիրային աշխատանքները իրականացվել են բարձրորակ շինարարական նյութերով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ կահավորված, հագեցած գույքով և տեխնիկայով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Ննջասենյակները նույնպես հարմարավետ կահավորված են: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կգտնեք սուպերմարկետներ, սննդի կետեր, բանկեր, տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է գույքով և տեխնիկայով: