Քեռու փողոցում վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, բարձրորակ վերանորոգված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 123 քմ.: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց էլիտար շենքի 5-րդ հարկում: Բնակարանն ունի յուրօրինակ երանգներով հետաքրքիր ինտերիեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով և կաղնու մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով ու լոգախցիկով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա լողավազան, մարզասրահ, թենիսի դաշտ, խորովածանոց, խաղահրապարակ, 1-ին հարկում տեղակայված է խանութ և ռեստորան։ Բնակարանի հետ առկա է նաև ավտոկայանատեղի` վարձավճարով, որն ունի էլեկտրական մեքենայի լիցքավորման համակարգ: Գինը ներառում է խոհանոցի բարձրորակ կահույքը և ներկառուցված պահարանները: