Վաճառվում է կամ մի քանի ամսով վարձակալության է տրվում 3 սենյականոց 97.3 քմ մակերեսով հարմարավետ բնակարան Գրիբոյեդով փողոցում, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները հարմարավետ կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Մոտակայքում են գտնվում Վ. Դավթյանի անվան զբոսայգին, ՍԱՍ սուպերմարկետը, Վ.Պետրոսյանի անվան դպրոցը, Հ. 22 մանկապարտեզը, Կոմիտասի շուկան։ Գտնվում է Կոմիտասից 2 րոպե հեռավորության վրա, 2-րդ գծում, անաղմուկ ու հանգիստ վայրում։ Գնի մեջ ներառված է նաև նկուղային տարածքը։