Վաճառվում է 3 սենյականոց կապիտալ նորոգված և չբնակեցված բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է Արաբկիրում, Արղության փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և պրեսգրանիտով: Ապահովված է անհատական ջեռուցման համակարգով: 2 սանհանգույցը երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են, ներքին հարդարանքն իրականացված է նրբաճաշակ երանգներով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտագության համակարգ: Բակը բարեկարգ է, ունի խաղահրապարակ և մեքենաների համար բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները։