Վաճառվում է 4 սենյականոց բնակարան անմիջապես կառուցապատողից` 104.6 քմ մակերեսով, որը տեղակայված է նորակառույց 8 հարկանի շենքի 1-ին հարկում, Հր. Քոչար փողոցում: Շենքի շինարարական աշխատանքներն ընթանում են և նախատեսված է ավարտել 2023 թվականի հունվար ամսին: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ կոնստրուկցիայով և բարձր սեյսմակայունությամբ: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, էլեկտրական լարերն ու խողովակներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Ըստ հատակագծի բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից և 2 սանհանգույցից: Շենքում գործելու է վերելակ: Առկա է ավտոկայանատեղի 1-ին հարկում: Ցանկության դեպքում հնարավոր է ձեռք բերել կայանատեղ` 4.800.000 դրամից սկսած: Այս նորաոճ շենքում առկա են բնակարաններ 48 քմ - ից մինչև 165 քմ մակերեսով: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Գները սկսած 640.000 դրամից` 1 քմ-ի համար, կախված հարկից: Բնակարանները վաճառվում են առանց գործակալության միջնորդավճարի: