Վաճառվում է 3 սենյականոց որակյալ եվրո վերանորոգումով և չբնակեցված բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հակոբ Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև 2 հատ օդորակիչ: Հատակը ծածկված է որակյալ լամինատով: Բնակարանին տրված է գեղեցիկ գունային լուծումներ և համապատասխան կահավորված է: Սանհանգույցը և լոգասենյակը առանձին են, սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով: Բնակարան ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: Շենքը գտնվում է առաջին գծի վրա, անմիջապես հարևանությամբ են գտնվում բոլոր խանութներ, սննդի կետեր, սրճարաններ, տրանսպորտի կանգառը: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: