Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ և լուսավոր ընդարձակ բնակարան՝ 114 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում՝ Ամերիա և HSBC բանկերի հարևանությամբ, 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով։ Բնակարանը կահավորված է փայտյա որակյալ կահույքով: Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին: