Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և արևկող բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պռոշյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկերում: Բնակարանն ունի վերանորոգման կարիք։ Տեղադրված է օդորակիչ և ջրատաքացուցիչ: Շենքը գտնվում է առաջին գծի վրա, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ուսումնական հաստատություններ և Բաղրամյան մետրոյի կայանը: