Ն.Զարյան փողոցում՝ վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 75քմ։ Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում։ Տեղադրված է երկաթե դուռ և եվրո պատուհաններ, պատերը գաջված են, սենյակների բաժանումները արված են, ջեռուցման համակարգը անցկացված է։ Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ։ Շենքն ունի 3 վերելակ: