Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աղբյուր Սերոբ փողոցում` 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով, իսկ խոհանոցային հատվածը սալիկապատ է։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով, տեղադրված է օդորակիչ: Բնակարանը ամբողջությամբ կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Բնակատանն ունի 1 բաց պատշգամբ: Տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։