Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 143 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ 23 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, խոհանոցը առանձին է։ Ունի ընդարձակ հյուրասենյակ և նախասրահ։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները պատված են իտալական սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով և լոգասենյակում տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից մեկը շատ ընդարձակ է։ Միջսենյակային դռները բոլոր փայտից են և շատ որակյալ։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ, բարեկարգ բակ և խաղահրապարակ։