Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում` 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ննջասենյակներից մեկն ունի իր առանձին սանհանգույցը: Ունի 2 բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ և անվտանգության համակարգ: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: