Վաճառվում է 3 սենյականոց նորակառույց բնակարան` նորակառույց թաղամասում (Ավան 4 կամ ծարավ աղբյուրի փողոց)։Բնակարանը 14 հարկանի նորակառույցի 14-րդ հարկում է, որպես վերջին հարկ ոչ մի խնդիր չունի տանիքի կամ վերելակի հետ կապված։ Ունի 2 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան, մոտ է բուսաբանական այգուն։ Կապիտալ վերանորոգված է, սանհանգույցն ունի ժամանակակից սանտեխնիկա, վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Մոտակայքում կան խանութներ, դեղատուն և Նոր Զովք սուպերմարկետը։ Բակն ու մուտքերը հսկվում են տեսախցիկներով, առկա է խաղահրապարակ, ամառային բացօթյա կինոդահլիճ: