Աբելյան փողոցում՝ վաճառվում է երեք սենյականոց արևկող բնակարան: Այն գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, ինչպես նաև հատակը տաքացվող է: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։ Սակարկելի է։