Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան քաղաքում՝ Ռոսսիյա փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, 9 հարկանի շենքի 2-րդ հարկում: Այն հին կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։ Ավտոմեքենաների համար հատկացված է ավտոտնակ՝ 30 քմ մակերեսով, որի մի մասը կարող է ծառայել որպես պահեստային տարածք։