Վաճառվում է 2 սենյականոց կապիտալ նորոգված բնակարան` 69 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում՝ Պարույր Սևակի փողոցում: Բնակարանը լուսավոր է, սենյակները հարմարավետ կահավորված են, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Ջեռուցումը կատարվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` ներկառուցված պահարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ, դոմոֆոն, 1-ին հարկում գործում է սուպերմարկետ, գեղեցկության սրահ, -1 հարկում` ավտոլվացման կետ: Բակում կա խաղահրապարակ, հանգստի գոտի: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի և հնարավոր է այն ձեռք բերել հավելավճարով: Հարևանությամբ կա դեղատուն, «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը, մանկապարտեզներ և այլն: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: