Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 70 քմ մակերեսով, որը գտնվում է Պ.Սևակի փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտակայքում, 14 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով ու լոգախցիկով: Բնակարանը նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով, ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ, բացօթյա ավտոկայանատեղի: Շենքի 1-ին հարկում գործում է մարզասրահ (ջիմ): Վաճառվում է ամբողջ գույքով: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզներ և տրանսպորտի կանգառներ: