Վաճառվում է 2 սենյականոց 56 քմ մակերեսով բնակարան Քանաքեռ-Զեյթունի Դրոյի փողոցում գտնվող 6 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված ժամանակակից տեխնիկայով։ Կա փակ պատշգամբ։ Շենքն ունի վերելակ և դոմոֆոն։ Բակը բարեկարգ է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, սրճարաններ և տրանսպորտի կանգառներ։