Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ, 5 հարկանի քարե, Ստալինյան նախագծային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է էլեկտրականության միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է։ Բնակարանի վաճառքի գնի մեջ ներառված է նաև խոհանոցի կահույքը։