Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և ջեռուցվում է: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որն ունի տեսարան դեպի Նալբանդյան փողոց։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։