Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 38.3 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Պատուհանները նայում են անմիջապես Աբովյան փողոցին։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։