Տերյան և Աղայան փողոցների խաչմերուկում վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ գունային համադրություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, իսկ սալիկապատված հատվածի հատակը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է ժամանակակից և որակյալ սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։ Շենքում գործում է վերելակ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։