Վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում: Այն գտնվում է 10 հարկանի բնակելի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի 2 սանհանգույց, տեղադրված է ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի 1 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Աբովյան փողոց: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ բրենդային խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ: Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձը` 70-100$։