Վաճառվում է 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ, 10 հարկանի պանելային շենքի 10-րդ հարկում: Բնակարանը և տանիքը կապիտալ վերանորոգված են, տանիքը ջերմամեկուսիչ է և կա ջրահեռացման համակարգ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները և ժամանցի վայրերը։