Հյուսիսային պողոտայում՝ վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան: Այն գտնվում է 10 հարկանի բնակելի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, 2 սանհանգույցով, տեղադրված է ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ունի 1 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պողոտա: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ բրենդային խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ: