Վաճառվում, օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։ Գնի մեջ չի ներառվում կոմունալ բոլոր վճարումները։ 4 ամսիվ ավել վարձակալելու դեպքում՝ 700 $