Հրապարակի և "Վերնիսաժի" հարևանությամբ, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության է տրվում կամ վաճարվում է 2 սենյականոց, եվրովերանորոգված բնակարան: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 73 քմ. և գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Հոսանքի լարերը և ջրի խողովակները փոխված են, տեղադրված է 2 օդորակիչ: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատ են: Սանհանգույցը հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Ինտերիերին տրված հետաքրքիր և օրիգինալ լուծումները դարձնում են բնակարանը առավել գրավիչ: Բակում կա նախատեսված տարածք մեքենաներ կայանելու համար, իսկ քիչ հեռու կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: Տեղադրված է դոմոֆոն: Տանը անցկացված է ucom հեռուստատեսություն և ինտերնետ wi-fi-ով: Մեկ ամսվա վարձը պայմանագրային է: Ցանկության դեպքում կազմակերպվում է տուրիստական ճամբորդություններ։