Այս ընդարձակ և կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Թումանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ «Պասաժ» խանութի հարևանությամբ տեղակայված նորակառույց շենքի վեցերորդ հարկում։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներն անցկացված են։ Ունի մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Շենքի բակում կա խաղահրապարակ, ազատ տարածություն մեքենա կայանելու համար, շրջակայքում՝ զանազան խանութներ, Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցը, տարբեր ժամանցի վայրեր, այլ կենտրոններ։