Փոքր կենտրոնում` Հանրապետության փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի Ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանն ունի վերանորոգման կարիք: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Հատակը ծածկված է մանրահատակով, լոգասենյակը և սանհանգույցն առանձին են: Առկա է փակ և բաց պատշգամբ` դեպի բակ և Վերնիսաժ նայող: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, այգիները և ժամանցի վայրերը։