Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 52 քմ մակերեսով Արամի փողոցում, 2-րդ գծում, այգու մոտ, նորակառույց 10 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում Օպերան, խանութները, բանկի մասնաճյուղերը և լավագույն ժամանցի վայրերը։