Վաճառվում է 2 սենյականոց 65 քմ մակերեսով լուսավոր բնակարան Սարյան փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված են: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բնակարանն ունի նորաոճ ինտերիեր, կահավորված է գեղեցիկ, համալրված է բարձրորակ տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում առկա են անխափան աշխատող վերելակներ: Հարևանությամբ են բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: