Վաճառվում է 2 սենյականոց 90 քմ մակերեսով բնակարան Վարդանանց փողոցում՝ 21 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին, տեղադրված է անհատական օդորակման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և տաքացվող պրեսգրանիտով։ Լոգախցիկով սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և հագեցած բարձրորակ կենցաղային տեխնիկայով, տեղադրված են միջսենյակային փայտյա դռներ։ Առկա է բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում «Վարդանանց» ԲԿ-ն, Վերնիսաժը և Օղակաձև զբոսայգին։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ։