Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկի մոտ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում, նաև վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 33 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները գեղեցիկ և հարմարավետ կահավորված են, համալրված կենցաղային տեխնիկայով։ Բնակարանն ապահովված է անվտանգության տեսախցիկներով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: