Վաճառվում է 2 սենյականոց 68 ք.մ մակերեսով հարմարավետ բնակարան, որը գտնվում է 11 հարկանի շենքի 3-րդ հարկում՝ Հյուսիսային պողոտայի մոտակայքում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է իսպանական արտադրության սալիկներով և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և ստուդիո ոճով խոհանոցը գեղեցիկ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա և փակ պատշգամբ: Շենքում գործում է անխափան վերելակ: Բակը բարեկարգ է, առկա է խաղահրապարակ: Մոտակայքում կան տարբեր խանութներ, տրանսպորտի կանգառներ, սրճարաններ և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: