Վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ և լյուքս դասի վերանորոգված բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում` նորակառույց այգու դիմաց, 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են և արևոտ` շնորհիվ հատակից առաստաղ ձգվող վիտրաժե պատուհանների: Հատակը ծածկված է կերամոգրանիտով: Ունի 1 սանհանգույց, որը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիներով և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Կա նաև խորդանոց: Բնակարանը թանկարժեք կահավորված է և ապահովված բոլոր պարագաներով: Առկա է ստորգետնյա ավտոկանատեղի: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Այն գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում: Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: