Վաճառվում է 2 սենյականոց դուպլեքս բնակարան 3 սենյակ վերափոխելու հնարավորությամբ, շքեղ վերանորոգված՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կորյուն փողոցում, 3 հարկանի քարե շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Առաստաղի ընդհանուր բարձրությունը 6,5 մետր է, (1 հ. - 3.20մ, 2 հ - 3.30մ): Հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհանների շնորհիվ բնակարանը դարձել է շատ լուսավոր և ընդարձակ: Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, որը նաև տաքացվում է, սանհանգույցները պատված են սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առաջին հարկում կա մեծ հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, երկրորդ հարկում` 1 ննջասենյակ, 1 լոգասենյակ, լվացքի և արդուկի սենյակ, սենյակ-զգեստապահարան: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, մեկը բացվում է դեպի բակ, մյուսը` Կորյունի փողոց: Ունի նաև 2 առանձին մուտք աստիճանավանդակներով, մեկը` Կորյուն փողոցից, մյուսը` Նալբանդյան: Վաճառվում է կահույքի և ողջ տեխնիկայի հետ միասին: